National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
10.03.2016
ՀԱՊԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարն ընդունել է Սերբիայի պատվիրակությանը
1 / 3

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը մարտի 10-ին ընդունել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստի շրջանակում Հայաստանի Հանրապետություն այցելած ՀԱՊԿ ԽՎ-ում Սերբիայի Հանրապետության խորհրդարանի մշտական պատվիրակության ղեկավար Միլովան Դրեցունին եւ Սերբիայի Հանրապետության խորհրդարանի նախագահի տեղակալ Վերոլյուբ Արսիչին:

Էդուարդ Շարմազանովը նշել է, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են համաչափ եւ բնականոն, սակայն ներուժ կա այդ հարաբերություններն առավել զարգացնելու համար: Հայկական պատվիրակության ղեկավարը նշել է, որ հայ եւ սերբ ժողովուրդներն ունեն մի շարք ընդհանրություններ. երկու ժողովուրդներն այժմ ապրում են անկախ երկրներում եւ նրանց միավորում են քրիստոնեական արժեքները: Էդուարդ Շարմազանովը նաեւ ընդգծել է, որ հայ ժողովուրդը չի մոռանում շուրջ երեք տասնամյակ առաջ հայ ժողովրդին պատուհասած աղետի՝ ավերիչ երկրաշարժի օրերին օգնության շտապող սերբ օդաչուներին, ովքեր զոհվեցին՝ կատարելով իրենց մարդասիրական առաքելությունը:

Էդուարդ Շարմազանովն առաջնային է համարել միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումն ու համագործակցությունը տարբեր միջազգային կառույցներում: Այս համատեքստում նա անհասկանալի է համարել ԵԽԽՎ նստաշրջանում հակահայկական երկու բանաձեւերին սերբական պատվիրակության աջակցության փաստը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ Կոսովոյի խնդրի կարգավորմանը, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցին: Էդուարդ Շարմազանովը ԼՂ հակամարտության կարգավորման հարցի առնչությամբ նշել է, որ այն տարբերվում է Կոսովոյի խնդրից. ի տարբերություն Կոսովոյի՝ Լեռնային Ղարաբաղը որեւէ առնչություն չունի տարածքային ամբողջականության սկզբունքի հետ, քանի որ այն երբեւէ չի եղել Ադրբեջանի կազմում: Էդուարդ Շարմազանովը վերահաստատել է, որ Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում. «Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի, եւ Լեռնային Ղարաբաղը չի կարող երբեւէ ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ունի այսօր»,-ասել է նա: Ահաբեկչության դեմ պայքարը համարելով համընդհանուր նպատակ՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ահաբեկչության հետեւանքով Հայաստանում ապաստան է գտել շուրջ 20 հազար սիրիահայ:

Սերբիայի Հանրապետության խորհրդարանի նախագահի տեղակալ Վերոլյուբ Արսիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ նշել, որ թեեւ երկու երկրների հարաբերություններն արագորեն զարգանում են, այնուամենայնիվ կան ոլորտներ, որոնք պետք է առավել ակտիվացնել: Վերոլյուբ Արսիչն անհրաժեշտ է համարել զարգացնել հատկապես միջխորհրդարանական կապերը եւ տնտեսական ոլորտը:

Անդրադառնալով հակամարտությունների կարգավորման հարցին` նա նշել է, թե Սերբիան փորձում է հակամարտությունները կարգավորել երկխոսության եւ խաղաղ կարգավորման ճանապարհով: Սերբիայի խորհրդարանի փոխնախագահը եւս նկատել է, որ ԼՂ հակամարտությունը եւ Կոսովոյի հիմնախնդիրը գտնվում են տարբեր հարթություններում:

Հանդիպման ընթացքում հայ եւ սերբ խորհրդարանականներն անդրադարձել են տարբեր միջազգային կառույցներում համագործակցությանը եւ կարեւորել կառուցողական աշխատանքը:


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am